AM
8 December 2009 - 13:36 AMT

Երեւանում բացվել է «Գիտության եւ կրթության ծառայողները» մրցույթ-ցուցահանդես

Դեկտեմբերի 8-ին Երեւանում բացվեց գեղանկարչության եւ քանդակագործության «Գիտության եւ կրթության ծառայողները» մրցույթ – ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի անկախության օրվան:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի գիտության եւ կրթության նախարարությունը, ինչպես նաեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստի հայտնի գործիչների եւ դասախոսների աշխատանքները, ինչպես նաեւ ուսանողների գործերը: Ցուցադրված 45 աշխատանքներից 30-ը գեղանկար էր, իսկ 15-ը` քանդակ:

«Ինչպես հայտնի է, մրցույթին մասնակցում են մանկավարժներ եւ ուսանողներ: Մրցույթի նպատակն է` բարձրացնել ուսանողների մոտ գեղանկարչության հանդեպ պահանջը եւ նոր տաղանդներ գտնել», – նշեց ճարտարապետների միության նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Մրցութային հանձնաժողովի կազմում են` ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը եւ այլք:
Մրցութային հանձնաժողովի համանախագահներն են գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը եւ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջոն Թորոսյանը, որոնք ներկա էին ցուցահանդեսի բացմանը:
Մրցութային սահմանված կարգերն են` առաջին տեղ` 300 հազ. դրամ պարգեւ, երկրորդ տեղ` 150 հազ. դրամ պարգեւ, երրորդ տեղ` 100 հազ. դրամ պարգեւ: