ՀՀ առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից: Այդ վիրուսի դեմ պետք չի ձեռնարկել հատուկ միջոցներ:
«Դպրոցների եւ մանկապարտեզների փակումը դասական միջոց է համաճարակի կանխարգելման համար: Սակայն, H1N1 վիրուսը մինչեւ վերջ չի ուսումնասիրված եւ հակված է մուտացիայի, այդ պատճառով պետք է զգույշ լինել», – ընդգծել է Արա Բաբլոյանը:
Բաբլոյանի խոսքերով, ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս պատվաստումներ անել ոչ թե ողջ բնակչությանը, այլ նրանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ` մանկահասակ երեխաներին, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանանց եւ տարեց մարդկանց: Տվյալ հանձնարարականին հետեւում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
Ինչպես հաղորդել է Արա Բաբլոյանը, Հայաստանում ներկայումս գրանցվել է H1N1 վիրուսով 40 հիվանդ: