Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների եւ ԱՊՀ պետություններից «Արեւելյան գործընկերություն» ԵՄ ծրագրին մասնակցող նրանց գործընկերների միջեւ բանակցությունների առաջին ռաունդը:
Նախարարական մակարդակով հանդիպումն առաջինը կլինի 2008թ. մայիսին նախագծի պաշտոնական գործարկումից հետո, հաղորդում է Georgiatimes.info-ն:
«Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Բելոռուսիան, Ուկրաինան եւ Ադրբեջանը:






