«ԱրմենԹել» ընկերությունը կհանձնի Ամասիայի (Շիրակի մարզ) սեփականությանը երկհարկանի շենք մոտ 750 ք. մ. մակերեսով, նրան հարող հողամասով: Շենքում կգործի մանկապարտեզ եւ Մշակույթի տուն:
Ամասիայի միակ մանկապարտեզը քանդվել է 1988 թ-նի երկրաշարժի ժամանակ:
«Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը կօգնի գյուղի մշակութային եւ սոցիալական բարելավմանը եւ կօգնի Ամասիայի բնակիչներին ավելի վստահ նայել վաղվա օրվան», – նշել է «ԱրմենԹելը» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: