AM
9 December 2009 - 10:59 AMT

Գագիկ Խաչատրյան. Ձմռանը Երեւանի կենտրոնական փողոցներում անցանելիության հետ խնդիրներ չեն առաջանա

«Երեւանի քաղաքապետարանն անցյալ տարի ձեռք էր բերել 12 միավոր ձնահավաք տեխնիկա: Նման տեխնիկայի ընդհանուր քանակն այսօրվա դրությամբ 19 միավոր է: Եթե ճիշտ կազմակերպենք ձնի մաքրման աշխատանքները, ապա ձմռանը Երեւանի կենտրոնական փողոցներում անցանելիության հետ խնդիրներ չեն առաջանա»,-դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքերով, նույնիսկ աշխատանքի շատ մանրակրկիտ կերպով կազմված ժամանակացույցը իրավիճակը չի փրկի, քանի որ 3 մլն 240 հազար քմ մակերես ունեցող տարածքի մաքրումն անհնար է:

«Դժվար էր այնքան աշխատողներ գտնել, որոնք կհամաձայնվեին փողոցները մաքրել ձնից 5 հազար դրամի դիմաց, սակայն այդ աշխատանքները կազմակերպվեցին: Իսկ այս տարի քաղաքապետարանը նախապատրաստվել է ձմռանը եւ մենք գիտենք, որ անակնկալներ չեն լինի»,-ասել է Խաչատրյանը:

Նա ընդգծել է նաեւ, որ այս տարի եւս ձնից մաքրման ամենադժվար աշխատանքները կլինեն Դավիթաշենի կամրջի վրա:

«Դավիթաշենի կամրջի կառուցվածքը մետաղային է եւ նույնիսկ փոքր խոնավությունը նպաստում է սառույցի առաջացմանը, նույն մետաղե կառուցվածքը թույլ չի տալիս աղ օգտագործել մաքրման աշխատանքներում ոչ միայն կամրջի վրա, այլ նաեւ երկու կողմից 150 մետր հեռավորության վրա: Ձմռանը խորհուրդ է տրվում Դավիթաշենի կամրջի վրա արագությունը նվազեցնել, քանի որ նշված պատճառներով վթարների ռիսկը մեծ է»,-ասել է Գ.Խաչատրյանը: