AM
9 December 2009 - 11:42 AMT

Գագիկ Բեգլարյանը քննարկել է եվրոպական պատվիրակության հետ ածխաթթու գազի արտանետումների կրճատման հարցը

Մինչեւ 2020թ. ածխաթթու գազի արտանետումները 20%-ով կրճատելու մասինքաղաքապետներիհամաձայնագիր էնախապատրաստվում. գործընթացին մասնակցում են 966 քաղաքապետներ, այդ թվում` Երեւանի քաղաքապետը: ԳագիկԲեգլարյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը, որի նպատակն էր նշված համաձայնագրի նախապատրաստական փուլում հստակեցնել էներգետիկ ոլորտին առնչվող աջակցության ուղիները: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ պատվիրակների առաջարկներով ոչ միայն հետաքրքրված է, այլեւ շահագրգիռ, եւ որպես համագործակցության հնարավոր օրակարգ նշել է այն ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստեր եւ’ էներգիայի խնայողությանը, եւ’ արտանետումների նվազմանը:

Համագործակցության ուղիների հստակեցման քննարկումները կշարունակի մասնագիտական խումբը` երկկողմ ներկայացուցիչներիկազմով: