AM
9 Դեկտեմբեր 2009 - 11:48 AMT

ՀՀ խորհրդարանում կայացան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ընտրությունները

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԺ-ում կայացան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չորս անդամների ընտրությունները: Ներկայացված էր յոթ թեկնծություն` Կորյուն Առաքելյան, Արամ Մելքոնյան, Արմեն Մկրտչյան, Հայկ Քոթանյան, Գեւորգ Հարությունյան, Կարեն Վարդանյան ու Գոհար Արշակյան:

Ընդհանուր առմամբ քվեարկեց 101 պատգամավոր, մեկ ընտրաթերթիկ անվավեր ճանաչվեց խորհրդարանի հաշվարկող ժամանակավոր հանձնաժողովի կողմից:

Քվեարկության արդյունքներով ՀՌԱՀ անդամներ ընտրվեցին Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը եւ Հայկ Քոթանյանը: