AM
19 February 2002 - 18:53 AMT

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նիստում մյուս հարցերի հետ մեկտեղ կքննարկվի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Նիստի աշխատանքում, որը կկայանա Վենայում փետրվարի 22-23-ին, կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ: Վեհաժողովի նիստի օրակարգի գլխավոր թեման կլինի միջազգային ահաբեկության դեմ պայքարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: