Աբովյան քաղաքում (Հայաստանի Կոտայքի մարզ) տեղի ունեցավ սբ Հովհաննես եկեղեցու հինգ գմբեթների, խաչերի օծման հանդիսավոր արարողությունը:
Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Եպս Առաքել Քարամյանը հինգ գմբեթների, խաչերի օծման արարողությունն ավարտելուց հետո դիմել է ներկաներին կոչով. «Եթե մենք եկեղեցին չլցնենք մեր ամենօրյա աղոթքներով, ապա եկեղեցին կվերածվի սովորական մի շինության, ոչ ավելին»: