Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտին տարածաշրջան կայանալիք ԵԱՀԿ Գործող նախագահ, Պորտուգալիայի արտգործնախարար Ժայմե Գամայի այցին առընչվող հարցեր: Կասպշիկը ԼՂՀ նախագահին փոխանցել է ԵԱՀԿ Գործող նախագահի առաջարկը` հանդիպել իր հետ Երեւանում: Առաջարկությունն ընդունվել է: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ փետրվարի 14-ին ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման անցկացմանն առնչվող հարցերին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: