AM
10 December 2009 - 10:52 AMT

Հասարակական կազմակերպությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են բացահայտել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 հոգու մահվան պատճառների հանգամանքները

Ստորեւ ներկայացնում ենք նրանց հայտարարությունը.
«Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:

Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ:

Որպես վառ դրս-որում ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունները – դրանց հետ-ող գործընթացները:

Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետ-անքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները – պատասխանատու անձինք:

Այսինքն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձ-երը դեռ-ս լիարժեք չեն կատարվել:

Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ:

Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրս-որում – Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք`

1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները

2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները – պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը:

3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր»: