AM
18 February 2002 - 19:17 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Հայաստանը եղել է եւ կմնա Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ կայացած հանդիպմանը հայտնել է Ռուսաստանյան Դաշնության Հաշվիչ պալատի ղեկավար, երկրի կառավարության նախկին նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Գոհունակություն հայտնելով քաղաքական բնագավառում հայ- ռուսաստանյան հարաբերություններից` Ստեպաշինը նշեց տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին: Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը հույս հայտնեց, որ Սերգեյ Ստեպաշինի այցը կօգնի երկկողմ համագործակցության խորացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: