Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում դեկտեմբերի 12-ն եւ 14-ն տեղի կունենան «Առնո» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի գալա-համերգի առաջին եւ երկրորդ փուլերը: Հաղթողների պարգեւատրման արարողությունը եւ գալա-համերգը տեղի կունենան դեկտեմբերի 15-ն Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում:
Մրցույթի համանախագահներն են Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի տնօրեն, կոմպոզիտորի որդի Արա Բաբաջանյանը եւ ԽՍՀՄ-ի եւ Վրաստանի ժողովրդական դերասանուհի Նանի Բրեգվաձեն: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ` Թոմաս Մադատովը:
Գալա-համերգին կմասնակցեն Հայաստանի վաստակավոր դերասաններ Սյուզան Մարգարյանը, Լեյլա Սարիբեկյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Հովհաննիսյանը նաեւ Սոնա Շահվերդյանը, Մհերը, «Ջորջիա» դուետը: