AM
10 December 2009 - 12:49 AMT

Որոշվել է Ղրիմի Սուրբ Խաչ վանքի ճակատագիրը

Ղրիմի Գերագույն Ռադան տրամադրել է 64.6 հազար գրիվնա հանրապետական Ազգագրական թանգարանի վերանորոգման եւ նրա կազմում ստեղծել Ղրիմի հայկական մշակույթի եւ պատմության բաժին վանքի բազայի վրա-հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ինչպես հայտնել է e-Ղրիմ գործակալությունը, ընթացիկ տարվա հուլիս ամսին Ղրիմի իշխանությունները հայտարարել էին Սուրբ Խաչ վանքի վերականգման աշխատանքների ավարտի մասին, որոնք տարվում էին մենաստանի 650-ամյակի տոնակատարության շրջանակներում:

Սուրբ Խաչ վանքային համալիրը հիմնադրվել է 1358 թ-ն, Արեւելյան Ղրիմի սարերում: Վանքը ընդգրկված է Ուկրաինայի պետության կողմից պահպանվող 200 ամենաարժեքավոր հուշարձանների ցանկում: Վանքում կատարվում են պատարագներ: