AM
18 February 2002 - 19:19 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԳՏՆՎՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ

Բացառված չէ, որ Ուսամա բեն Լադենը թաքնվում է Հյուսիսային Կովկասում չեչենյան ահաբեկիչների մոտ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախագահ Իգոր Իվանովը` Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յուբեր Վերդինի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Իվանովը նշել է, որ տեղեկատվություն ունի արաբական վարձկանների Աֆղանստանից Չեչնյա փոխադրվելու փորձերի մասին: Հիշեցնենք, որ բրիտանյան «Դեյլի տելեգրաֆ» թերթի տվյալներով, համար առաջին ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը Թորա-Բորա ռազմական բազայի անկումից հետո տեղափոխվել է ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսային մասը, որտեղից մեկնել է Ադրբեջան եւ հետո Չեչնյա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: