AM
11 December 2009 - 10:36 AMT

Վալդիս Զատլերսը. «Մշակույթը գրից է սկսվում: Խորին հարգանք նրա պահպանողներին»

Դեկտեմբերի 11-ն լատվիական պատվիրակությունը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի գլխավորությամբ այցել է Մատենադարան: ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ հյուրերը այցելեցին Մատենադարան եւ ծանոթացան հին հայկական ձեռագրերին:

Լատվիայի նախագահը իր կնոջ հետ երախտագիտություն հայտնեց Մատենադարանի տնօրենին եւ աշխատակիցներին հետաքրքիր էքսկուրսիայի համար եւ նվիրեց թանգարանին հայ-լատվիական բառարան, հին լատվիական խորհրդանիշերի գիրք եւ գիրք-հուշանվեր: Իր հերթին, Մատենադարանի ղեկավարությունը հյուրերին նվիրեց «Հայկական մանրանկարչության» մասին գիրք. եւ հուշանվեր բացված գրքի տեսքով:

Վալդիս Զատլերսը պատվավոր հյուրերի հուշամատյանում թողեց իր գրառումը. «Մշակույթը գրից է սկսվում: Խորին հարգանք նրա պահպանողներին»: