AM
11 Դեկտեմբեր 2009 - 11:41 AMT

Հայաստանին եւ ԵՄ-ին փայլուն համագործակցություն է սպասում

Հայաստանին եւ ԵՄ-ին փայլուն համագործակցություն է սպասում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկասը: Ճեպազրույցը նվիրված էր Շվեդիայի նախագահությանը ԵՄ-ում: Հուլիսի 1-ից Լիտվայի դեսպանատունը Հայաստանում ներկայացնում է շվեդական նախագահությունը ԵՄ-ում:

«Մենք երախտապարտ ենք ՀՀ իշխանություններին այն բանի համար, որ նրանք ամեն կերպ աջակցում են համագործակցությանը երկրում Եվրամիության ներկայացուցչության հետ»,-ասել է դիվանագետը: Նա կարեւորել է ԵՄ-ի համագործակցությունը ոչ միայն ՀՀ կառավարության, այլ նաեւ տեղի ՈԿԿ-ների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ: