AM
18 February 2002 - 19:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ 11 ՏՈԿՈՍՈՎ, ԱՍՎՈՒՄ Է ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Հայաստանի շրջափակումը դադարեցնելու դեպքում Ադրբեջանը կավելացնի իր արատահանումը 11 տոկոսով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասվում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի կողմից մշակված «Աղքատության մակարդակի կրճատում, պարտքային իրավիճակի կայունություն եւ տնտեսական աճ ցածր եկամուտ ունեցող ԱՊՀ երկրներում» զեկույցում: Ադրբեջանի կողմից շրջափակման դադարեցման դեպքում Հայաստանը կկրկնապատկի իր արտահանման ծավալները եւ կիսով չափ կկրճատի առեւտրային դեֆեցիտը, ընդգծվում է փաստաթղթում: Կարճաժամկետ հեռանկարում Վրաստանը որոշ կորուստներ կկրի տարանցիկ վճարումների կրճատման պատճառով, սակայն անկասկած օգուտներ կստանա տարածաշրջանում կայունության հաստատումից եւ համագործակցության ընդլայնումից, ասվում է ԱՄՀ եւ ՀԲ-ի զեկույցում: Փաստաթղթի մեջ նաեւ նշվում է, որ առեւտրային հարաբերությունների բարելավման դեպքում, Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: