AM
11 Դեկտեմբեր 2009 - 11:50 AMT

Օլիգոպոլիայի դեմ պայքարը Հայաստանի ղեկավարությունը պետք է իրենից սկսի

Ինչպես վարչապետի, այնպես էլ խորհրդարանի խոսնակի հայտարարությունները Հայաստանում առկա օլիգոպոլիայի դեմ պայքարի մասին վստահություն չեն ներշնչում, քանի որ մինչ օրս նման հայտարարությունները կյանքի չեն կոչվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Բախշյանի խոսքով, եթե ղեկավարությունն իսկապես մտադիր է պայքարել օլիգոպոլիայի դեմ, ապա պետք է իրենից եւ իր շրջապատից սկսի: «Քանի որ բոլոր ակնառու օլիգարխներն ու մենաշնորհատերերը ՀՀ իշխանությունների ամենամոտ շրջապատում են»,- նկատեց պատգամավորը: