AM
11 December 2009 - 12:29 AMT

«Ժառանգությունը» չի հավատում ՌՀԱՀ անդամների անաչառ աշխատանքին

«Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի (ՌՀԱՀ) աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանձնաժողովի անդամներն այդ բնագավառում արհեստավարժ լինեին», – ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերի համաձայն, Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի այսօր գոյություն ունեցող աշխատանքների ձեւաչափից դրական ոչինչ սպասել պետք չէ: