AM
11 December 2009 - 12:41 AMT

Վաշինգտոնում անցկացվեց հայկական երաշտության երեկո

Դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը ԱՄՆ հանրահայտ «Սմիթսոնիան» ազգային թանգարանների հաստատության հետ համատեղ, հաստատության Բեյրդ դահլիճում կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո` հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, աշխարհահռչակ ալտիստ Քիմ Քաշքաշյանի եւ գործիքահար Ռոբին Շուլկովսկու մասնակցությամբ:

Համերգը, որի ծրագրում տեղ էին գտել Սայաթ-Նովայի եւ Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն, անցավ մեծ հաջողությամբ: Երեկոն ունկնդրում էին 350-ից ավելի հայ եւ օտար ազգի երաժիշտներ եւ արվեստասերներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: