AM
11 Դեկտեմբեր 2009 - 13:47 AMT

Վահան Հովհաննիսյան. Թուրքիայի շանտաժի քաղաքականությանը հարկավոր է արժանի պատասխան տալ

«Միջազգայի պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում շտկումների ներմուծման մասին վերջին հայտարարությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փաստացիորեն ճանաչեց, որ այդ օրենքում զգալի թերություններ կան, ինչի մասին մենք միշտ էլ ասել ենք»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅ Դաշնակցության խմբակցությունից պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, նախագահ Սարգսյանի հայտարարությունը ցույց տվեց, որ Թուրքիայի շանտաժին Հայաստանի արժանի պատասխանի ժամանակը հասունանում է: «Մենք հուսով ենք, որ Հայաստանն ապագայում թուրքական կողմի շանտաժին արժանի պատասխաններով հանդես կգա»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: