AM
18 February 2002 - 19:11 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Բաքվի ԶԼՄ-ների տեղեկություններով, Ադրբեջանում իսկական խուճապ էսկսվել, որի պատճառն է` պետության ղեկավարի առողջական վիճակի մասին հակասական տեղեկությունները: «Յենի Մուսավաթ» թերթը, մասնավորապես, տվյալներ ունի այն մասին, որ երկրի մի քանի բարձրաստիճան անձիք արտասահման են ուղարկում իրենց ընտանիքի անդամներին եւ ունեցվածքը: Տեղեկատվություն կա Մեծ Բրիտանիայի ուղղությամբ ավիաուղիներում բազմաքանակ տոմսերի ամրացագրման մասին: «Հուրրիեթ» թերթը գրում է, որ Կլիվլենդում կատարված վիրահատությունը շատ ծանր է անցել եւ Հեյդար Ալիեւը իր կտակն է հայտարարել մոտիկ հարազատներին: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւը «Յենի Յուզիլ» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում իշխանության սպասվող փոփոխության մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: