AM
16 February 2002 - 15:53 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՆԱՏՕ-Ի ԶԻՆՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Թուրքական կողմը չի պատրաստվում մասնակցել ՆԱՏՕ-ի «Միավորված ուժ» զինվարժություններին, որոնք կկայանան 2003 թվականին Հայաստանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում տեղեկացրել է թուրքական բանակի գնդապետ Նաիմ Բարբուլօղլուն, որը ժամանել է Երեւան Հյուսիսատլանտյան դաշինքի կոնֆերանսին մասնակցելու համար: Նրա խոսքերով, չնայած զինվարժություններին մասնակցելու հրավերքին, պաշտոնական Անկարան մտադիր է սահմանափակվել միայն մեկ դիտորդ ուղարկելով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: