AM
14 Դեկտեմբեր 2009 - 08:05 AMT

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին

Դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ: Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ Նախարարը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Դեկտեմբերի 14-ին նախարար Նալբանդյանի Փարիզում կանցկացնի նաեւ Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: