AM
14 December 2009 - 09:30 AMT

Դեկտեմբերի 15-ն տեղի կունենա Խոսրովի արգելանոցի խնդիրներին նվիրված խորհրդաժողով

«Խոսրովի Անտառ» պետական արգելոց. անցյալը, ներկան – ապագան» համաժողովն ընդունում է ՀԿ-ների համատեղ պաշտոնական հաղորդագրությունԲնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը – մի խումբ հասարակական կազմակերպություններ, ինչպես նա- ԳԱԱ գիտական ինստիտուտներ նախաձեռնում են «Խոսրովի Անտառ» պետական արգելոցին նվիրված համաժողով, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում:

Համաժողովը նվիրված է արգելոցում իրականացվող ծրագրերի առաջընթացին, խնդիրներին – մարտահրավերներին: Այն նպատակ ունի ամփոփել «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում մինչ այժմ կատարված աշխատանքներն, ինչպես նա- նախանշել ապագա գործողությունների շարունակականության խնդիրները – իրականացման ուղղությունները:

Միջոցառմանը մասնակցելուեն ՀՀ Բնապահպանության նախարարության, միջազգային կառույցների – քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքումնախատեսվումէ«Խոսրովի Անտառ» պետական արգելոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված գրքի շնորհանդեսը իսկ համաժողովի ավարտին մասնակիցների կողմից կնդունվի միջոցառման աշխատանքներն ամփոփող համատեղ պաշտոնական հաղորդագրություն: