Դեկտեմբերի 18-ն Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը: Համերգի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:
Աննա Մալյանի (մեծցցո սոպրանո) եւ Անուշ Հովհաննիսյանի (սոպրանո) կատարմամբ համերգում կհնչեն Մոցարտի, Շտրաուսի, Մալերի եւ Բեռլիոզի ստեղծագործությունները:
Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից Համահայկական ընդհանուր բարեգործական միության ֆինանսական աջակցությամբ (AGBU):