AM
14 December 2009 - 14:30 AMT

Երեւանում ելույթ կունենան բրիտանական կիթառահար Ջոն ՄակԼաֆլինը եւ The 4th Dimension խումբը

Երեւանում ողջ 2010 թ-ի ընթացքում կանցկացվի Համաշխարհային երաժշտական փառատոն: Փառատոնին մասնակցելու վերաբերյալ բանակցությունները վարում են այնպիսի հայտնի երաժիշտների կողմից, ինչպիսիք են ֆլեյտահար Յան Անդերսոնը (Jethro Tull), կիթառահար Անջելո Դեբարը եւ այլոք:

Համաշխարհային երաժշտական փառատոնի շրջանակներում, որի գլխավոր կազմակերպիչն է Vibrographus ընկերությունը, 2010 թ-ի ապրիլի 28-ն Երեւանում տեղի կունենա ջազ-ֆյուժն ոճի բրիտանական կիթառահար Ջոն ՄակԼաֆլինի եւ The 4th Dimension խումբի համերգը:

Ջոն ՄակԼաֆլինին բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկին, անվանում են նաեւ որպես ջազ-ռոքի հիմնադիրներից մեկին: Նա The Mahavishnu Orchestra խմբի հիմնադիրն է, որը 70-ական թվականներին հանդիսանում էր ջազ-ռոքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը եւ world music ժանրի պիոներ` Shakti ակուստիկ նախագծի հեղինակն է: