AM
14 Դեկտեմբեր 2009 - 16:57 AMT

Հայաստանում նշանակվել է Սլովակիայի նոր դեսպան

Դեկտեմբերի14 -ին Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան Յոսեֆ Միգաշը (նստավայրը` Մոսկվայում) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հանձնեց հավատարմագրերի պատճենները:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին, Ա. Կիրակոսյանը հույս հայտնեց, որ Յ.Միգաշը կնպաստի Հայաստանի եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ համագործակցության ընդլայնմանը` երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Զրուցակիցները կարեւորեցին նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացումը:

Դեսպանի խնդրանքով, Ա. Կիրակոսյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: