Անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված մարդահամարը թույլ է տվել պարզել, որ Հայաստանում ապրում է մոտավորապես երեք միլիոն երեք հազար մարդ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Վիճակագրության ազգային ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նրա խոսքերով , Մարդահամարի վերջնական արդյունքները կամփոփվեն մինչեւ ամառվա վերջ: Մնացականյանը նշել է, որ տվյալներում հնարավոր են շեղումներ երեք տոկոսի սահմաններում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: