Դեկտեմբերի 14-ին Քրեակատարողական վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում աշխատանքի գնալիս ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապրտյալների շրջանում իրացնելու կասկածանքով Քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «սուբոտեքս», «ափիոն», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ եւ քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:
Պարզվել է, որ Ա.Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ:
Նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել – կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման ութ դեպք, հաղորդում է ՀՀ արդարադատության մամլո ծառայությունը: