Բաքվում մեծ սկանդալ է հասունանում, կապված այն բանի հետ, որ մայրաքաղաքի լուսանկարչական սրահներից մեկում հայտնաբերվել է օրացույց Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի լուսանկարներով: «Ազադլիգ» թերթը տվյալների համաձայն, օրացույցի տպաքանակը պետք է կազմեր 1000 օրինակ: Սակայն, դեռեւս հայտնի չէ պատվիրատուն: Հաղորդվում է, որ այս գործի քննությամբ են զբաղվում իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները: Թուրքիայում բնակվող քրդերի առաջնորդի պատկերով օրացույցի Բաքվում հայտնվելու փաստը խոսակցություններ է հարուցել Ադրբեջանում Քրդական աշխատավորական կուսակցության սկզբնական կազմակերպությունների առկայության մասին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում ժամանակին բնակվել են ոչ քիչ թվով քրդեր, որոնք բռնի կերպով ձուլվել են:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: