AM
16 December 2009 - 07:42 AMT

Հայաստանում Բայանդուր-Գյումրի երկաթուղային հատվածի վրա տեղի ունեցավ վրաերթ

Դեկտեմբերի 15-ն, ժամը 19:15 Բայանդուր-Գյումրի երկաթուղային հատվածի վրա դրեզինան վրաերթ է կատարել մարդու վրա , հաղորդում է Հարավ Կովկասյան երկաթուղու մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, վատ տեսողության պայմաններում հեռվից պարզ չէր թե ինչ է գտնվում ռելսերի վրա: Մեքենավարի խոսքերով, մոտենալով պարզ դարձավ, որ դա տղամարդ է, որը նստած էր ռելսերի վրա եւ ոչ մի կերպ չեր արձագանքում ազդանշաններին: Վրաերթի փաստով ընթանում է հետաքննություն: