AM
16 Դեկտեմբեր 2009 - 08:46 AMT

Հայաստանում ներքին դժգոհությունը կարող է հանգեցնել Հայ-թուրքական երկխոսության տապալմանը

Ամենայն հավանական է, որ Արձանագրությունները կվավերացվեն 2010 թ-ի գարնանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը: «Ես կարծում եմ, որ վավերացումը կարող է տեղի ունենալ ապրիլի 24-ի նախօրեին: Սակայն, եթե դա տեղի չունենա այդ ժամանակ, ապա Արձանագրությունների վավերացումը կարող է ձգձգվել 2-3 տարավ,, – նշել է նա:

Պ-ն Աղայանը չի բացառել, որ փաստաթղթերը կվավերացվեն անմիջապես այն բանից հետո, երբ կստորագրվի Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը: «Որքան շատ խորանա Թուրքիայի հետ գործընթացը, այնքան շատ խնդիրներ կծագի Հայաստանի ղեկավարության եւ նախագահի մոտ: Ղարաբաղում, բանակի շարքերում եւ ընդհանրապես Հայաստանում կբարձրանա դժգոհության ալիք երկրի իշխանության դեմ», – ասել է նա;

Ելնելով դրանից, Արմեն Աղայանը հայտարարել է, որ հայ-թուրքական մերձեցումը կարող է ձախողվել: «Հայաստանում ներքին դժգոհությունը կարող է հանգեցնել Հայ-թուրքական երկխոսության տապալմանը», – ասել է նա: