AM
14 February 2002 - 18:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՅՐԱՂԻՔԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԵԼ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կույրաղիքի վիրահատություն է տարել: Սուր նոպան սկսվել է վաղ առավոտյան, որից հետո պետության ղեկավարը շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկա-առողջարարական միավորում, որտեղ եւ կատարվել է վիրահատությունը: Ինչպես հաղորդում է նախագահի մամալո ծառայությունը, վիրահատությունը տեւել է մոտավորոպես կես ժամ եւ հաջող է անցել: Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը բավարար է: Ենթադրվում է, որ նախագահը հիվանդանոցում կանցկացնի երկու օրից ոչ ավել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: