AM
16 December 2009 - 12:44 AMT

ԵՊՀ-ի ուսանողների խումբը դեմ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին

23.09.2009թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հնարավոր ընդունման վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք ուսանողների դիմումը`

Մենք` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թվով 64 ուսանողներս` տարբեր կուրսերից, որպես ապագա իրավաբան-մասնագետներ, մտահոգություն ենք հայտնում 23.09.2009թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներին չհամապատասխանելու առնչությամբ: Նախագիծը ոչ միայն վտանգում է Հայաստանում առանց այդ էլ բազմապիսի խոչընդոտների հանդիպող քաղաքացիական հասարակության կայացմանը, այլեւ նպաստում է իշխանության եւ հասարակության միջեւ առկա անջրպետի առավել խորացմանը: Կարծում ենք, որ դա, առաջին հերթին, չի բխում կառավարության շահերից:
Կոչ ենք անում Ազգային ժողովի բոլոր գիտակից քաղաքական ուժերին գիտակցել պահի լրջությունը եւ դեմ քվեարկել օրինագծի ընդունմանը: