AM
16 December 2009 - 16:10 AMT

ԼՂՀ նախագահին կոչ են անում Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել Ժիրայր Սեֆիլյանին

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» համակարգող Աղավնի Սահակյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որտեղ առաջարկում է նրան Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել «Շուշի» հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: