Պատրաստ է ռազմաարդյունաբերական համալիրի եւ էներգետիկայի ոլորտի այն հայկական ձեռնարկությունների վերջնական ցուցակը, որոնք կփոխանցվեն Ռուսաստանին պետական պարտքի դիմաց: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այդ ցուցակում են` Կառավարման ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Նյութաբանության ինստիտուտը, ռոբոտների «Մարս» գործարանը եւ Հրազդանի ՋԷԿ-ը: Օրերս Հայաստանում էր գտնվում 13 հոգուց կազմված փորձագետների խումբ Ռուսաստանից, որը անցկացրեց նշված ձեռնարկությունների ունեցվածքի հաշվառում: Ստացված տեղեկությունների հիման վրա նախատեսվում է գնահատել այդ ձեռնարկությունների ունեցվածքը: Ռուսաստանին հայկական ձեռնարկությունների փոխանցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ստույգ ժամկետը դեռեւս հայտնի չէ: Հայաստանի պետական պարտքը Ռուսաաստանին 2001 թվականի դրությամբ կազմում է 98 միլիոն դոլար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: