«Նարեկացի» արվեստների կենտրոնում դեկտեմբերի 17-ն կներկայացվի «Սասնա Ծռեր» էպոսը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը սերնդե սերունդ փոխանցում էր այն բանավոր ձեւով երգիչների եւ վիպասացների միջոցով:
Հայկական էպոսը կներկայացնի վիպասաց-պատմող Արուսյակ Սահակյանը, եւ վիպերգողներ Անի Շահնազարյանը եւ Սեյրան Ավագյանը: