Դեկտեմբերի 17-ին ընտրվեց Հայկական կազակական միավորման ատամանը: Բաց քվեարկության արդյունքում ատաման դարձավ գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը:
«Ընթացիկ տարվա դեկտեմբերն մենք բոլորս դարձանք հայկական կազակության միավորման վկաները: Այդ իրադարձությունը խթան պետք է հանդիսանա բոլոր կազակների համար: Եվ առաջին մեծ շրջանը պետք է ապացուցեր մեր մտադրությունների լրջությունը: Մենք մեր ուժերը չենք խնայի հանուն Հայրենիքի համախմբման համար»,-իր զեկույցում ասաց Կարեն Զադոյանը: Նա հայտարարել է, որ հաշվի առնելով Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար Լորիս Մելիքովի ավանդը, Հայկական կազակական միավորումը կկրի նրա անունը:
Զադոյանը խոստացավ շարունկել արդեն սկսված ծրագրերը: Ըստ նրա, շուտով Նովոռոսիյսկում կբացվի Հայկական կազակական միավորման բաժանմունքը, կավարտվի նաեւ Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու կառուցումը, կանցկացվեն միջոցառումները, ուղղված հայ եւ ռուս կազակների եղբայրության ամրապնդմանը:
Հավաքին ներկա էին ՏՏ պաշտպանության նախարարության, ՀՀ սահմանապահ զորքերի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, ՌԴ նախագահին կից կազակության հարցերով խորհրդի ղեկավար Վալերի Նիկիտինը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Նիկիտինը Ռուսական կազակության անունից «Ատաման Պլատով« շքանշանով պագեւատրեց Կ.Զադոյանին, եւ «Կազակական կամքի համար« մեդալով Արթուր Մաքսապետյանին ու Նվեր Թորոսյանին: