AM
17 December 2009 - 12:18 AMT

Հայաստանում A/H1N1 գրիպի հարուցիչով արդեն 92 հոգի են հիվանդ

Հայաստանում A/H1N1 գրիպով (խոզի գրիպ) հիվանդների թիվը դեկտեմբերի 17-ի դրությամբ աճել է 6 հոգով եւ հասել 92-ի, հաղորդում է հանրապետության Առողջապահության նախարարությունը:

Այսօրվա դրությամբ հանրապետությունում A/H1N1 գրիպի հարուցիչից մահվան երկու դեպք է գրանցվել, գրիպի զոհերից մեկը հղի կին է:

Հայաստանում շարունակվում է շնչառական օրգանների սուր հարուցիչներով հիվանդանալու դեպքերի մոնիթորինգը: Այդ մոնիթորինգի անցկացման արդյունքում հաստատվել է, որ վերջին երեք օրվա ընթացքում սեզոնային գրիպով հիվանդանալու դեպքերի քանակը օրական 300-500 դեպքով նվազում է: