AM
17 December 2009 - 14:18 AMT

Վարդան Գրիգորյան. Հայաստանում ռոքը կայացել է

«Vibrographus» ընկերությունը Հայաստանում պատրաստվում է «World Music Festival – 2010» անցկացնել, դեկտեմբերի 17-ին հաղորդեց «Vibrographus» ընկերության կառավարող գործընկեր Գագիկ Գյուլբուդաղյանը եւ ընդգծեց, որ 2010-ին Հայաստանում փառատոնի շրջանակներում հանրահռչակ երաժիշտներ կժամանեն:

2010թ. ընթացքում համերգներով Երեւանում հանդես կգան մասնավորապես բրիտանական Deep Purple ռոք-խումբը (մայիսի 25), բրիտանացի կիթառահար Ջոն Մակլաֆլինը The 4-th Dimension խմբի հետ (ապրիլի 28), շոտլանդացի կատարող Իեն Անդերսոնը, որը հայտնի է որպես Jethro Tull խմբի մենակատար (մայիսի 7) եւ ֆրանսիացի կիթառահար Անժելո Դեբարրեն (հունիսի 17):

«2010-ին Հայաստանում տեղի կունենան իրադարձությունները, որոնք մեր հարեւանները երազում անգամ չեն տեսել»,- ասաց «Vibrographus» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը, որը վստահ է, որ Հայաստանում ռոքը կայացել է, պարզապես հեռուստատեսությունում դա համարժեք կերպով չի ներկայացվում:

«Vibrographus» ընկերությունը հիմնադրվել է 2007-ին: Գործունեության ընթացքում ընկերությունն այնպիսի հանրահռչակ խմբերի համերգներ է կազմակերպել, ինչպիսիք են Uriah Heep-ը եւ Jethro Tull-ը, ինչպես նաեւ հայտնի ռոք-խմբերի մասնակցությամբ ավելի քան 50 համերգներ ու փառատոններ: