AM
17 December 2009 - 15:35 AMT

Հայաստանում հիմնադրվել է պետական միգրացիոն ծառայություն

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզում անցկացրած նիստում որոշում է ընդունել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակազմ» պետական հիմնարկ ստեղծելու մասին` նախարարության աշխատակազմի վերակազմակերպման եղանակով: Հաստատվել է նաեւ պետական ծառայության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը:
Բացի դրանից կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ` նորաստեղծ պետական կառավարման հիմնարկի իրավական գործունեությունն ապահովելու համար: