Շուտով Փարաջանովին եւ Դովժենկոյի գլուխգործոցները հնարավոր կլինի տեսնել նոր որակով, քանի որ Դվոժենկոյի անվան կինոստուդիայում բացել են ֆիլմերի թվային վերականգման ստուդիա, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Ժապավենի սկանավորումից հետո անցկացվում է թվային մշակում: Համակարգչային ծրագրերը շտկում են գույնը, քերծվածքները եւ կայունացնում են կադրը:
Դվոժենկոյի անվան ֆիլմադարանում կա մոտ 1000 կինոժապավեն: Նոր լաբորատորիան մեկ տարվա ընթացքում կվերականգնի 30 կինոժապավեն: Մեկ ֆիլմի վերականգնման արժեքը 45 հազար դոլար է, հաղորդում է TCH-ը: