AM
13 February 2002 - 19:00 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի հերթական, վեցերորոդ նիստը: Նիստում նախատեսվում է քննարկել Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացման աշխատանքների ընթացքը, ինչին անուղղակիորեն մասնակցում է նաեւ հունական կողմը: Կքննարկվեն նաեւ տրանսպորտային հաղորդակցություններին, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Իրանի ածխային հանքերի շահագործման ոլորտում համագործակցությանը, Մեղրի-Մարանդ օպտիկամանրաթելային կաբելի անցկացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները: Նիստի արդյունքներով կստորագրվի հուշագիր փոխըմբռնման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: