AM
18 December 2009 - 12:01 AMT

Մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել թրաֆիկինգի դեմ պայքարում

Մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել թրաֆիկինգի դեմ պայքարում երկրի կառավարության հետեւողական քաղաքականության շնորհիվ, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության գաղթական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած ամենամյա զեկույցի համաձայն, որը դիտարկում է զանազան երկրներում ստեղծված իրադրությունը եւ այդ երկրների իշխանությունների ձեռնարկած քայլերը թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում, Հայաստանը որոշակի առաջընթաց է արձանագրել. հատուկ հսկողության տակ գտնվող երկրորդ խմբում 4 տարի լինելուց հետո ՀՀ-ն մտել է այդ խմբի երկրների թվի մեջ:

Նախարարության գաղթական ծառայության պետը հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին Հաայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը «Մարդկանց շահագործման դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման մասին Հուշագիր ստորագրեցին: «Հուշագրի ստորագրումը այդ խնդրով զբաղվող մեր պետական կառույցներին թույլ կտա անմիջական համագործակցություն հաստատել ԱՄԷ համապատասխան պետմարմինների հետ այդ ոլորտում համակարգված միջոցառումների իրականացման եւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար»,- ասաց Եգանյանը: