Այսօր Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայաստանյան կենտրոնը (ACNIS) կազմակերպել էր կլոր սեղան, որի ընթացքում Թուրինի համալսարանի դասախոս, իտալացի գիտնականԼուկա Գուիդուչին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:
«45 օրվա ընթացքում, որ ես անցկացրեցի Ղարաբաղում, փորձում էի հասկանալ այնտեղ ապրող մարդկանց մենթալիտետը», – ասաց Գուիդուչին: Նա նաեւ նշեց, որ նախքան ԼՂՀ ժողովրդի այսօրվա բնակիչների կյանքն ուսումնասիրելը, պետք է անցյալը հասկանալ, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Ղարաբաղի այսօրվա իրավիճակի վրա:
«Ղարաբաղյան պատերազմը խստորեն ազդել է բնակչության բնավորության վրա: Այն Ղարաբաղի ժողովրդի պատերազմն էր. հայերի պատերազմը, որոնք ապրում են Ղարաբաղում», – նշել է Լուկա Գուիդուչին, ավելացնելով, որ տեղի ունեցած պատերազմը հատուկ նշանակություն ունի Ղարաբաղի բնակչության համար, քանի որ այն անկախության համար մղված պատերազմ էր:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ԼՂՀ բնակիչները իրենց ոչ միայն հայեր են համարում, այլեւ Ղարաբաղի հայեր: