AM
18 December 2009 - 14:39 AMT

Լուկա Գուիդուչի. «ԼՂՀ տնտեսությունը անհրաժեշտ է զարգացնել»

Միջազգային կազմակերպությունները պետք է առաջ քաշեն ԼՂՀ տնտեսության զարգացման նախագծեր: Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն իրենց երկրներում տնտեսության զարգացման վրա: Այս մասին Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Թուրինի համալսարանի դասախոս, իտալացի գիտնական Լուկա Գուիդուչին:

Նա նաեւ նշել է, որ թշնամու կերպարի մասին քարոզչությանը պետք է վերջ դրվի ինչպես հայկական կողմում, այնպես էլ Ղարաբաղում: «Դրական քարոզչությունը պետք է դառնա կրթական համակարգի մի մասնիկը», – ընդգծել է Գուիդիչին եւ ավելացրել, որ կրթական համակարգը մեծ դեր պետք է խաղա կողմերի միջեւ համագործակցության գործում: «Պետք է սկսել տնտեսական հարաբերությունների նոր համակարգ` հիմնված համագործակցության, այլ ոչ պատերազմի վրա», – ընդգծել է իտալացի գիտնականը: