Ապրիլի սկզբին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը մտադիր է պաշտոնական այցով մեկնել Թուրքիա: Ուղեւորությունն Անկարա նախատեսված էր անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն այն հետաձգվել էր: Տեղեկացվում է, որ այցի ընթացքում Հեյդար Ալիեւը կմասնակցի Անկարայում ադրբեջանական դեսպանատան բացման արարողությանը: Փետրվարի վերջին Ալիեւը մտադիր է իրականացնել արդեն երկու անգամ հետաձգված այցը Թեհրան: Սակայն, Բաքվի որոշ ԶԼՄ-երի կանխատեսումներով, այցի ժամկետները կրկին կհետաձգվեն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: