AM
21 Դեկտեմբեր 2009 - 09:55 AMT

2009 թ-ն ՀՀ նախագահին բողոքներով դիմել է 15.000 ավելի ՀՀ քաղաքացի

2009 թ-ի ընթացքում ՀՀ նախագահին բողոքներով դիմել է 15.000 ավելի ՀՀ քաղաքացի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, ասել է ՀՀ նախագահի վարչակազմին կից վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա խոսքերով, 2007 թ-ն նախագահին դիմել է 4.000 քաղաքացի, իսկ 2008-ն 13.000:

«4270 քաղաքացիների բողոքները ստացել են դրական լուծում, ինչը կազմում է 30%-ս բողոքների ընդհանուր քանակից», – ասել է ծառայության ղեկավարը, ընդգծելով, որ որոշ բողոքներ ստացել են դատական լուծում:

Ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ նախարարություններում եւ կառավարության մարմիններում ամիսը մեկ անգամ գործում է քաղաքացիների ընդունման օր: